Ավստարալիայի ազգային թանգարան, խոշորագույն թանգարան Ավստրալիայում: Հիմնադրվել է 1980 թվականին: Թանգարանում ներկայացված է ցուցադրություն՝ նվիրված Ավստրալիայի սոցիալական պատմությանը, հիմնական խնդիրներին, մարդկանց և իրադարձություններին, որոնք ձևավորել են ժամանակակից ավստրալիական ազգը:
Ավստրալիայի ազգային թանգարանը տեղակայված է կանբեռական Էկտոն շրջանում՝ Ավստրալիական ազգային համալսարանից ոչ հեռու: Նախկինում թանգարանի տեղում եղել է կանբեռական Թագավորական հիվանդանոցը, որը քանդվել է 1997 թվականին հուլիսի 13-ին:
Թանգարանը նվիրված է Ավստրալիայի սոցիալական պատմությանը, մասնավորապես ավստրալիացի բնիկների և Տոռեսի նեղուցի բնիկների պատմությանը և մշակույթին, ավստրալիական պետությանը և հասարակությանը 1788 թվականից հետո, մարդկանց փոխազդեցությունը շրջապատող միջավայրի հետ: Ընդհանուր առմամբ կան հինգ մշտական ցուցահանդեսներ` «Ավստրալիացիների առաջին պատկերասրահ» (անգլ.՝ Gallery of the First Australians), «Հյուսված ճակատագրեր» (անգլ.՝ Tangled Destinies), «Հեռանկարները `Ավստրալիայի կարգավորումը» (անգլ.՝ Horizons: the Peopling of Australia), «Պետություն. Ավստրալիայի խորհրդանիշեր» (անգլ.՝ Nation: Symbols of Australia) և «Հավիտենություն. պատմություններ Ավստրալիայի հուզված սրտից» (անգլ.՝ Eternity: Stories From the Emotional Heart of Australia): Անցկացվում են նաև լրացուցիչ ցուցահանդեսներ:
Թանգարանում գործում է սեփական հրատարակչություն, ինչպես նաև պատմական հետազոտությունների թանգարանային կենտրոն:
Ավստրալիայի ազգային թանգարանի շենքը Կանբեռայում պաշտոնապես բացվել է 2001 թվականի մարտի 11-ին. Ավստրալիական Ֆեդերացիայի ստեղծման հարյուրամյակի առիթով: Թանգարանը ստեղծելու առաջին նախագիծը ստեղծվել է դեռ 20-րդ դարի սկզբին, բայց համաշխարհային պատերազմների, ֆինանսական ճգնաժամերի պատճառով դրանք չիրագործվեցին: Ավստրալիայի ազգային թանգարանի ստեղծման պաշտոնական տարին համարվում է 1980 թվականը, երբ երկրի Խորհրդարանն ընդունել է հատուկ օրենք: Այն ժամանակ էլ սկսել են հավաքել թանգարանի հավաքածուները: 1988 թվականին Ավստրալիայի կառավարությունը որոշում ընդունեց հետաձգել Ազգային թանգարանի շենքի կառուցումը: Միայն 1996 թվականին տեղեկություն եղավ նախագիծը վերսկսելու մասին:1997 թվականին անց է կացվել մրցույթ՝ ապագա կառույցի լավագույն դիզայնի համար: Հաղթեց ավստրալիացի ճարտարապետ Գարվարդ Ռեխատը (անգլ.՝ Howard Raggatt):
Թանգարանի կառուցման համար ծախսվել է 155 միլիոն ավստրալական դոլար: Բացումից հետո այն քննադատների շրջանում ստացել է տարբեր գնահատականներ: Օրինակ՝ Գերմանիայում Ազգային թանգարանի ճարտարապետին մեղադրել են բանագողության մեջ, քանի որ կառուցված շենքը նման է Բեռլինի Հրեական թանգարանին:
Ավստրալիայի Ազգային թանգարանի շենքի ցուցասրահները կազմում են 6,600 մ ², կառուցվել է պոստմոդեռն ոճով: Այն բաղկացած է մի քանի անհատական սենյակներից, միավորված իրար մեջ ինչպես փազլը՝ ստեղծելով կիսակառույց «Ավստրալիական երազանքների այգի» (անգլ.՝ Garden of Australian Dreams): Արտաքին հատվածի կառույցները ներկված են վառ ներկերով՝ նարնջագույն, մորեգույն, բրոնզագույն, ոսկեգույն, սև և արծաթագույն գույներով, ինչը թանգարանն առանձնացնում է Կանբերրայի մնացած շենքերից, ուր տները կառուցված են բաց դեղնավուն գույնի աղյուսներից: Շենքը ծածկված է նաև անոդային ալյումինե պանելներով: Նրանցից շատերը պահպանել են անգլիական բառեր, գրված Բրեյլի գրերով, օրինակ՝ «ընկեր», «ներողություն», «ներողություն խնդրեք մեր ցեղասպանության համար» (ավստրալիացի բնիկների գործածած արտահայտություն), «Աստված գիտի», «ժամանակը ցույց կտա», «սերը կույր է»:
Թանգարանի մուտքը անցնում է մեծ դահլիճով՝ կոր պատերով, լուսամուտներով և առաստաղով: Ըստ ճարտարապետի՝ այն ներսից նման է հսկա հանգույցի, որը խորհրդանշում է կապը ավստրալիացիների միջև: Մինչ Ազգային թանգարանի մուտքը սկսվում է Ուլուրու ժայռերի գիծը (անգլ.՝ Uluru line), վառ-նարնջագույն քանդակներ հանգույցների ձևով, երկայնությամբ բաշխված Էկտոնի թերակղզով: Թանգարանի կենտրոնական մասում Ավստրալիայի երազանքների այգին է, որը ջրի քարտեզի տեսքով հսկայական քանդակագործական կազմ է, մի փոքրիկ խոտի ծածկով և մի քանի ծառերով, որը պատկերում է Ավստրալիայի կենտրոնական մասը ճանապարհային նշաններով, դինգո ցանկապատի դիզայնով, Ավստրալիայի բնիկների անուններով, ինչպես նաև տեղական լեզուների բաշխման սահմանները: